Արտակ Գասպարյանը ծնվել է Արթիկում: Հաճախել է ծննդավայրի Թիվ մեկ դպրոցը: Իննամյա դպրոցական կրթությունից hետո Արտակն ընդունվել է պետական քոլեջ: Արտակը զինծառայության է զորակոչվել 2019 թվականի ձմեռային հենց այս օրը:

Արտակի ծնողներն այսօր արդեն պետք է կարոտով ու ջերմությամբ դիմավորեին իրենց թանկ զինվորին, սակայն դшժան ճակատագիրը այլ ընթացք էր կանխատեսել երիտասարդ ու կենսախինդ զինվորի համար:

Արթիկցի զինվորը զինծառայությունն անց է կացրել Հադրութում:Նա հրաշալի է կատարել իր առջև դրված մարտական պարտականությունները՝ արժանանալով բազում պարգևների, խրախուսանքի ու գովասանագրերի:

Արտակը դեռ զինծառայող էր, երբ սկսվում է արցախյան վերջին չարաբաստիկ պшտերազմը: Նա մարտական գործողություններին մասնակցում է որպես հրաձիգ: Արտակը զnհվել է պատերազմի հենց առաջին օրը, սակայն իրեն շատ հերոսական է դրսևորել:

Երիտասարդ զինվորականը կյանքի վերջին պահերին կարողացել է շրջափակման միջից հաջողությամբ դուրս բերել իր վեց զինակից ընկերներին՝ ինքն անմահանալով մարտի դաշտում: Արտակի սխրանքն ու անօրինակ հերոսությունը օրինակ և հպարտանալու առիթ է բոլորի համար: