Լևոնյանների ընտանիքը բազմաշնորհ ու բազմատաղանդ է։ Տարիներ առաջ Խորեն Աբրահամյանի աղջիկը՝ Թամարը, ընտանիք է կազմել Արմեն Լևոնյանի հետ։ Նրանք երկու զավակներ են լույս աշխարհ բերել, որոնք զարգացնում են հայկական մշակույթը։

Ընտանիքի հայրը՝ Արմեն Լևոնյանը, տարբեր մասնագիտությունների տեր է։ Նա ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, ինչպես նաև դերասանական կուրսերի է հաճախել։ Դերասանի մասնագիտություն ունի նաև Թամարը։

Արմեն Լևոնյանը ժամանակին հաջողությամբ զբաղվել է նաև ֆուտբոլով։ Սակայն նրանք վերջին տարիներին իրենց մասնագիտություններով չեն զբաղվում, այլ տանն են՝ զբաղվելով իրենց թոռնիկների հետ։

Այսօր այս տաղանդաշատ ընտանիքի գլխավորի՝ Արմեն Լևոնյանի տարեդարձն է։ Նա տարբեր շնորհավորանքներ է ստացել օրվա ընթացքում։

Արմեն Լևոնյանի կրտսեր որդին՝ տաղանդավոր երիտասարդ դերասան Արսեն Լևոնյանը, տեղադրել է ընտանեկան մի քանի լուսանկարներ, որոնցում երևում է հայրը։ Խորենը շնորհավորել է հորը տարեդարձի առիթով։ Արսենի շնորհավորանքներին միացել են շատերը։