Հանրահայտ երգիչներից Արսեն Սաֆարյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը վերնագրված է «Ինչ կա-չկա»։ Երգն ուրախ և ռիթմիկ ստեղծագործություն է, որի թեմատիկան հավերժականներից է՝ սերն է։ Երգիչն իրեն բնորոշ ռոմանտիկ կատարմամբ է մատուցում երգը։

Երգը ներկայացված է գեղեցիկ թեմատիկ տեսահոլովակի միջոցով։ Արսեն Սաֆարյանի ներկայացրած նոր գործի երաժշտությունը հեղինակել է Հայկ Գևորգյանը, իսկ խոսքերը պատկանում են Ա․ Բարսեղյանին։

Երգը ուրախ տրամադրություն արթնացնող ստեղծագործությունների շարքին է պատկանում։ Տեսահոլովակում ներկայացվում է նար պարային կատարում, որը բեմադրվել է Ծովինար Ջիլավյանի պարային համույթի սաների շնորհիվ։

Երգում մեծ սիրո, սիրած էակին ամեն ինչ նվրելու մասին է խոսվում։ Տեսահոլովակում հանդես է գալիս նաև դերասանուհի Թամարա Գևորգյանը։ Տեսահոլովակը պատրաստվել է ԷմՋի ստուդիայի և Մարիամ Գևորգյանի միջոցով։

Ա․ Սաֆարյանի ներկայացրած նոր, ռիթմիկ ու աշխույժ ստեղծագործությունը, որը տրամադրություն է բարձրացնում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։