Ինքնատիպ լրագրող Արուս Տիգրանյանը, ով հայտնի է իր յուրօրինակ հաղորդումներով և հաղորդումների ժամանակ բացառիկ համարձակությամբ, իր անձնական կյանքում ու փոխհարաբերություններում ևս ինքնատիպ է ու յուրօրինակ:

Ինչպես հայտնի է, նա ամռանը անակնկալ ու անսպասելի ամուսնացել է: Լրագրողի հետևորդները հենց հարսանիքի օրն են իմացել նրա ամուսնության մասին:

Հետո կցկտուր կադրեր հայտնվեցին համացանցում, որոնցից կարելի է ենթադրել, որ հարսանեկան արարողությունը ևս իր տեսակի մեջ յուրահատուկ և չկրկնվող է եղել:

Հետո Արուսը մի քիչ տեքստային հրապարակումներով պատմեց, թե ինչու և ինչպես է ամուսնացել, գրել էր իր և ամուսնու փոխադարձ ջերմության և փոխըմբռնման մասին:

Ամիսներ անց միայն Արուս Տիգրանյանը որոշել է իր հարսանեկան արարողության ուշագրավ կադրերի հիման վրա վլոգ պատրաստել, որն էլ ներկայացրել է իր էջի հետևորդների ուշադրությանը:

Լրագրողի ներկայացրած ուշագրավ ու անկրկնելի հարսանեկան վլոգը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ: