Իր յուրահատուկ հումորով հայտնի Արուս Տիգրանյանը հյուրընկալել է Գարիկի հաղորդմանը, որի շրջանակներում էլ բացառիկ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել իր ամուսնուն։

Նա իր հայտնի հաղորդման շրջանակներում հերթական նկարահանմանն է գնացել, որի ժամանակ ցանկացել է հարցազրույց վերցնել մի հայտնի դեմքից։ Երբ նա մոտեցել է այդ մարդուն, ճանապարհին նկատել է, որ նրան մեկ ուրիշ լրագրող ևս մոտեցել է։

Դա տեսնելով՝ Արուսն անմիջապես շրջվել ու իր կողքին գտնվող տղայից է հարցազրույթ վերցրել։ Իսկ այդ տղան իր ապագա ամուսինն է եղել՝ Հարութը։

Արուսը պատմում է, որ իր ապագա ամուսնու ծնողների հետ առաջին ծանոթության գնալուց առաջ ինքը Գարիկի և Ռոբերտի հետ փորձարկումներ է արել։ Փորձարկումների ժամանակ Գարիկը կերպավորել է Արուսի ապագա սկեսուրին, իսկ Ռոբը՝ սկեսրայրին։

Արուսը խոստովանում է, որ այդպիսով նրան հաջողվել է կոտրել իր ներսի լարվածությունը և առաջին հանդիպումն իր ապագա սկեսուրի ու սկեսրայրի հետ շատ հաջող է անցել։