Արմինկան նշել է ծննդյան քառասունիննամյա հոբելյանը։ Նա կիսվել է տարեդարձի իր տպավորություններով և ապրումներով՝ գրելով հետևյալը․ «Եթե անկեղծ, ինձ էլ է դժվար հավատալ, որ գրեթե կեսդարյա կյանք եմ ապրել, բայց, ինչպես հիմա ընդունված է ասել՝ դե հըմի էդ ա»։

Երգչուհին կադրերում, ինչպես միշտ, էլէգանտ է ու նրբաոճ։ Նա ամբողոջթյամբ սպաիտակ գունային երանգի մեջ է։ Արմինկայի համար տարեդարձի երգ են երգել հարազատները, որոնք այդ պահին եղել են նրա կողքին։

Երգչուհին չի կաշկանդվում իր տարիքից։ Այդ է վկայում նաև նրա հրապարակած կադրերից մեկում նրա խոսքը․ երգչուհին ասում է, որ նայեն տարիքը։ Արմինկային շնորհավորել են նրա հետևորդները, ընկերները, երգարվեստի գործընկերները։

Արմինկան Երևանից է։ Նա ծնվել է ավանդական հայկական ընտանիքում, որտեղ երեք զավակներ են մեծացել՝ երկու աղջիկ ու մեկ տղա։ Արմինկայի և քույրիկի կյանքում մեծ հետք է թողել նրանց վաղամեռիկ եղբայրը, որին երգչուհին հաճախ է անդրադառնում իր հարցազրույցներում։