Արմեն Պետրոսյանի ընտանիքում այսօր կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ մանրամասներ

Արմեն Պետրոսյանը կանոնավոր սովորույթ է դարձրել ընտանեկան կարևորագույն իրադարձությունների մասին հրապարակումներ անելը՝ իր համար կարևոր իրադարձության բերկրանքը կիսելով սոցհարթակում իրեն հետևողների հետ։

Այսօր Պետրոսյանների ընտանիքում չափազանց կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Դպրոցն ավարտել է ընտանիքի ավագ դուստրը՝ Էլինան։ Այս առիթով հայրն իր ծնողական հուզումն արտահայտել է հետևյալ ջերմ ու սրտառուչ խոսքերով․

«Չգիտեմ ոնց անցան տարիները, բայց այսօր ես արդեն նկարվում եմ իմ շրջանավարտ աղջկա հետ: Շնորհավոր բալես, դու արդեն քայլ էս անում դեպի մեծ կյանք, որը վստահ եմ պատվով հաղթահարելու ես: Աստված քո հետ իմ աղջիկ։ Շնորհավոր, իմ կյանք»,- գրել է Արմեն Պետրոսյանը։

Նա նաև տեղադրել է ընտանեկան լուսանկարային գեղեցիկ կադր հիշարժան օրվանից։ Լուսանկարում Արմենն է՝ կնոջ՝ Քրիստինայի և շրջանավարտ դստեր հետ, իսկ շրջանավարտի՝ Էլինայի ձեռքին շատ շքեղ ծաղկեփունջ է։ Էլինան հրաշալի տեսք ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: