Արմենչիկը, ինչպես կարելի է նկատել, հայ հանրահայտ անհատներից է, որ անչափ սիրում է իր տիկնոջն ու երեխաներին։ Նրա համար ընտանիքն ու ընտանեկան արժեքներն ամենից առաջնահերթ գաղափարներն են։ Երգչի ձեռքբերում է իր համերաշխ ընտանիքը։

Երգչի ընտանիքում կրկնակի տոնական է այս օրերը, քանի որ տասներեք տարի առաջ այս օրերին է կազմավորվել Արմենչիկի գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիքը, որտեղ այսօր արդեն երեք զավակ՝ երկու որդի և մեկ դուստր է մեծանում։

Իր ունեցածի համար Արմենչիկը շնորհակալ է իր գեղեցկուհի տիկնոջը՝ Լուսինեին, որին իրենց ամուսնության տասներեքամյա տարեդարձի առիթով շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել երգիչը՝ տեղադրելով սիրելիի հետ համատեղ լուսանկար։

Բացի այդ ամերիկաբնակ ընտանիքը նշում է սուրբծննդյան տոները։ Այդ առիթով Արմենչիկը ևս լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են երգչի կինն ու երեք զավակները։ Բոլորը սպիտակ սիմվոլիկ հագուստներ են հագել։