Ամերիկաբնակ մեր հայրենակիցներից շատերը հետևողականորեն սերտ ու բարեկամական կապ են պահում իրար հետ։ Նրանք միմյանց ընտանեկան առիթներին են մասնակցում, ուրախանում իրար հետ։ Վերջերս Ամերիկայում ապրող Ասատրյան Տիգրանն ամուսնացրեց իր տղաներից մեկին՝ Արամին։

Արամի հարսանիքը համատեղել ու միևնույն վայրում էր հավաքել բոլոր ծանոթ և հարազատ մարդկանց, որոնցից շատերը երաժիշտներ էին։ Երգիչներից շատերն էլ իրենց յուրահատուկ նվերն էին մատուցել ամուսնացող Արամին՝ նրան երաժշտական հեղինակային նոր ստեղծագործություններ նվիրելով։

Արամի հարսանիքին իր երաժշտական կատրամամբ է հանդես եկել նաև Արմենչիկը։ Նա իր ընտանիքի հետ բավականին մտերիմ է Արամի նորաստեղծ ընտանիքի հետ։ Արամն էլ իր հերթին է շատ ջերմ վերաբերվում Արմենչիկի ընտանիքին։

Արմենչիկն իր հարթակում ցուցադրել է, որ Արամն իր ընտանիքին ինչ գեղեցիկ ու ճաշակով նվեր է մատուցել՝ շնորհակալություն հայտնելով նրան։ Հիշեցնենք, որ Արմենչիկը վերջերս նշում էր իր ընտանիքի կազմավորման տասներեք տարին։