Արմենչիկը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ «Սիրո մասին»

Հանրահայտ ու սիրված երգիչ Արմենչիկն իր նոր ստեղծագործության մատուցմամբ է հանդես եկել։ Նա սիրային թեմատիկայով գեղեցիկ ու մեղեդային երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Սիրո մասին»։

Երգի խոսքերն Արմենչիկը ևս վստահել է հանրահայտ հեղինակ Ավետ Բարսեղյանին, իսկ երաժշտությունը հեղինակել է հենց ինքը՝ երգիչը։ Հիշեցնենք, որ վեջերս երգիչը նշել է իր և կնոջ միասնության տասներկուամյա հոբելյանը։

Արմենչիկը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է կնոջ հանդես իր սիրո մասին։ Երգը թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ է մատուցվում, որը համահունչ ու ներդաշնակ է երգի բովանդակությանը։

Ռոմանտիկ բնույթի տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է։ Տեսահոլովակի մեջ հանդես եկող արտիստ պարողներն են Մարիա Ենոքյանը և Արթուր Հունյանը։

Երգչի մատուցած նոր ստեղծագործությունն իր մեղեդայնությամբ էապես տարբերվում է Արմենչիկի նախորդ աշխույժ ու ռիթմիկ երգերից։

Արմենչիկի մատուցած նոր, մեղեդային ու գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: