Արմենի ու Լիլիթի գեղեցիկ, բայց ողբերգական սիրո պատմությունը․ անհնար է առանց հուզմունքի կարդալը

Կարապետյան Արմենը մասնագիտությամբ մանկավարժ Լիլիթի հետ շատ գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք էր կազմել։ Արմենը, լինելով զինվորական գործի ներկայացուցիչ, մասնակցել էր քառասունչորսօրյային։ Սեպտեմբերյան ողբերգությունը Կարապետյաններից տարավ ընտանիքի լույսն ու հույսը։

Արմենը, տեղեկանալով տեղի ունեցողի մասին, անհապաղ շտապել է դիրքեր։ Ավելի ուշ նրան շարունակաբար զանգող հարազատները տեղեկացել են Արմենի վիրավորվելու մասին, իսկ հայրն ու աները նրան հետո դիաhերձարանում են գտել։

Ամուսնուն վերջին հրաժեշտը տալիս Լիլիթը վերստին նրա մատին է դնում իրենց ամուսնական մատանին, որը հանել էին դիաhերձարանում։ Լիլիթն այդ ժամանակ վճռականորեն խոստացել է Արմենին մենակ չթողնել։ Սա անհանգստացրել է ներկաներին։ Բայց քանի որ Լիլիթը վերադարձել է աշխատանքի, մարդիկ դադարել են անհանգստանալ։

Դժբախտաբար, Լիլիթը կատարում է իր տված խոստումը՝ կյանքը տալով հայրենիքի համար կյանքը տված սիրելի ամուսնուն, որին կյանքից առավել էր սիրում։ Մայրիկը նրան գտնում է լոգարանում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: