Արմավիրի մարզային հատվածում գտնվող ավտոճանապարհին օգոստոսի տասնութին մի վթար է տեղի ունեցել, որի բացառիկ կադրերը հայտնվել են համացանցում՝ ապշանք ու զարհուրանք առաջ բերելով այն դիտողների մոտ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ճանապարհի երկայքնով բավականին արագ ընթացող Մերսեդես մակնիշի մեքենան կորցնում կառավարումն ու hարվածում առջևից ընթացող Վազ քսանմեկին։ Դրա արդյունքում Վազ քսանմեկը շրջվում է։

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են մեքենայի մեջ գտնվող ուղևորները մեքենայի պատուհաններից ու դռներից դուրս շպրտվում։ Տեսարանն իսկապես ապշեցուցիչ է։

Բարեբախտաբար, այս վթարի արդյունքում մահացած քաղաքացիներ չունենք, սակայն կան վիրավորներ։ Վիրավորների թիվը հասնում է հինգի։ Նրանք հիվանդանոցում են։ Վազ քսանմեկը պատկանել է Գ․ Պողոսյանին։

Մերսեդեսը վարել է երևանաբնակ Գևորգ Ղազարյանը, ով քառասուն տարեկան է։ Այս վթարի մանրամասները ներկայացնող բացառիկ կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։