Արկադի Դումիկյանն իր երեխաների հետ երգում է մեքենայում․ նա գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել

Ակտիվ երաժշտական գործունեությամբ աչքի ընկնող Արկադի Դումիկյանը նաև երեք զավակների հայրիկ է։ Արկադին անչափ նվիրված է իր ընտանիքին և շատ է սիրում բալիկներին։ Այս մասին կարելի է ենթադրել նաև՝ դատելով այն փաստից, որ Արկադիի ընտանիքի անդամներին կարելի է տեսնել նրա տեսահոլովակներում։

Արկադիի երգերի մեծ մասն էլ ընտանիքին են նվիրված։ Վերջերս Տիգրան Ասատրյանի հետ աշխույժ երաժշտական կատարում ներկայացրած երգիչը երգը կատարում է նաև իր երեխաների հետ մեքենա վարելիս։

Արկադին վարում է մեքենան ու երգում մեծ սիրով ընդունված «Հոպ, հոպ Ջիվանի» երգի իրենց ներկայացրած տարբերակը։ Երգչին ակտիվորեն ձայնակցում են նրա երեխաները, հատկապես դուստրերը, տղան բավականին փոքր է և միայն պարում է։

Արդյունքում ստացվում է բավականին հաճելի ու գեղեցիկ ընտանեկան կատարում, որի տեսանկարահանված տարբերակն էլ Արկադին իր սոցհարթակում է տեղադրել։ Տեսանյութը, որը բազմաթիվ դրական ու ջերմ արձագանքների է արժանացել, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: