Արկադի Դումիկյանը բոլորովին վերջերս ունեցել է իր մասնագիտական գործունեության մեջ առաջին ամենամեծ համերգը, որին երկար է սպասել։ երգիչը համերգից ֆանտաստիկ տպավորություններ է ստացել։ Համերգը տեղի է ունեցել Մոսկվայում։

Համերգի ընթացքն ուղեկցվել է էմոցիոնալ մեծ պոռթկումներով։ Երգիչը հաջող ու հաճելի ընթաքցի համար շնորհակալություն է հայտնել իր ջերմ հանդիսատեսին և իրեն աջակցած, համերգը կազմակերպած անհատներին։

Երգիչը մի փոքրիկ տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ երևում է, թե ինչպես է համերգի ժամանակ երգիչը շքեղ ծաղկեփնջով ու երգելով մոտենում իր մայրիկին, նրան նվիրում իր երգը և շնորհակալություն հայտնում իրեն լույս աշխարհ բերելու, կյանք պարգևելու համար։

Յուրաքանչյուր մոր համար, թերևս, այս պահը բաղձալիներից է։ Բացառություն չէ նաև Արկադի Դումիկյանի մայրը, ով չի կարողացել զսպել իր հույզերն ու հուզմունքը։ Արկադի Դումիկյանի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը բերված նյութի մեջ։