Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է

Արծրուն Հովհաննիսյանը մեր այն հանրային դեմքերից է, ով արցախյան վերջին պատերազմի ընթացքում ակտիվորեն լուսաբանում էր մարտական իրավիճակը, տալիս արագ ու օպերատիվ տեղեկություն։

Լինելով ռազմական փորձագետ՝ նա նաև ոգևորող հրապարակումներ էր անում՝ ժողովրդին ոգին բարձր պահելու համար։ Նա հաճախ էր շեշտում նաև այն փաստը, ընթանում են ծանր մարտեր։

Պատերազմի ավարտից ու հայկական կողմի ցավալի պարտությունից հետո Արծրուն Հովհաննիսյանը այն անձանցից մեկն էր, ով թիրախավորվեց որպես մեղավոր։ Նրա հասցեին հնչեցվեցին բազում մեղադրական խոսքեր։

Երեկ նա դարձյալ խոսել էր շրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Նա խոստովանել է, որ իր համար չափազանց ծանր է եղել ինչպես պատերազմի ընթացքը, այնպես էլ այդ պատերազմում հայկական կողմի պարտությունը։

Այսօր հայտնի է դարձել, որ Արծրուն Հովհաննիսյանի վիճակի վատացել է այնքան, որ նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել։ Այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Վատացել է նրա սրտի աշխատանքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: