Քանի որ նախօրեին հայտնի դարձավ, որ երբեմնի քաղաքական գործիչներից Տիգրան Արզաքանցյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքական դաշտ, նրա մասնակցությամբ մի արխիվային տեսանյութ է տեղադրել Դավիթ Աթայանը։

Տիգրան Արզաքանցյանի արխիվային այս տեսանյութը հիշելու առիթ է տվել նրա վերջին ելույթը, որով էլ գործիչը խոսում է իր վերադարձի պատճառների, երկրում ստեղծված իրավիճակի և այլնի մասին։

Նշենք, որ Տիգրան Արզաքանցյանը ծնունդով Գավառից է։ Նա ժամանակին որպես պատգամավոր եղել է Ազգային ժողովում և ներկայացրել է Հանրապետական կուսակցությունը։Տիգրան Արզաքանցյանը ամուսնալուծված է։ Նա երեք երեխա ունի։

Դավիթ Աթայանի հրապարակած արխիվային տեսանյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։ Դավթի Աթայանը նաև տեղեկացնում է, որ տեսանյութը 2006 թվականի է։

Այստեղ երևում է, թե ինչպես են մի խումբ ուսուցիչներ իրենց շնորհակալությունը հայտնում Տիգրան Արզաքանցյանին, իսկ թե ինչի համար, կարող եք դիտել նյութի մեջ։