Հանրահայտ գործիչ Արթուր Վանեցյանը ներդաշնակ ու գեղեցիկ ընտանիքի հայր է։ Նրա ընտանիքում երեք զավակներ են մեծանում․ ավագները տղաներ են, կրտսերը՝ դստրիկ։ Դեռ նախօրեին Ա․ Վանեցյանը հրապարակել էր դստրիկի հետ լուսանկար։

Լուսանկարին կից գործիչը տեղեկացրել էր, որ լուսանկարն Արցախում է արված, իսկ դուստրն առաջին անգամ է Արցախում։ Իսկ հետո գործչի տիկինը՝ Նոնա Վանեցյանը կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, որ ընտանիքը ընկերների ու հարազատների նեղ շրջանակներում կազմակերպել է ընտանիքի ավագ զավակի նշանադրության արարողությունը։

Նշանադրության կադրերից երևում է, որ Ա․ Վանեցյանի քսանմեկամյա տղայի հարսանցուն նույնպես բավականին երիտասարդ տարիք ունի։ Նա Արցախի ՆԳ նախարարի՝ Կարեն Սարգսյանի աղջիկն է։ Փեսացուն սիրելիին շքեղ վարդերի փունջ է նվիրել, ինչպես նաև շքեղ մատանի։ Մայրը երիտասարդներին մաղթել է, որ անչափ երջանիկ լինեն։

Ա․ Վանեցյանի ավագ տղայի նշանադրության կադրերը և այլ մանրամասներ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։