Արթուր Դավթյանը Թուրքիայում դարձավ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն: Նրա շնորհիվ Անթալիայում հնչեց Հայաստանի հիմնը

Դավթյան Արթուրը արդեն մի քանի տարի է, ինչ անասելի ու աննկարագրելի հպարտություն է պարգևում Հայաստանին ու հայաստանցիներին՝ մասնակցելով մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։

Թուրքական Անթալիա քաղաքում այս օրերին ընթանում է Եվրոպայի հերթական առաջնությունը, որին փայլուն կերպով իր մասնակցությունը բերեց նաև Դավթյան Արթուրը՝ ի վերջո նվաճելով Եվրոպայի չեմպիոնի պատվարժան տիտղոսը։

Արթուրի շնորհիվ թուրքական հայտնի քաղաքում ամենից բարձր ծածանվեց հայկական չքնաղ եռագույնը, իսկ այդ պահին խրոխտաբար հնչեց հանև հայկական հիմնը։ Զուգահեռ ցուցադրվեց այն փայլուն ցատկը, որի շնորհիվ մեր մարզիկ անվիճելիորեն դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Արթուրի հաղթանակի մասին ավետող հաղորդավարը չի մոռանում շնորհավորել նաև հայ ներկայացուցիչներին, որոնք ուղեկցում են Արթուրին։ Արթուրի պարգևատրման տոնական արարողության տեսանյութը, որի ժամանակ հնչել է հայկական հիմնը, կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: