Արթուր Ալեքսանյանը վեցերորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը

Եվրոպական ընթացիկ առաջնության ընթացքում իր փառահեղ հաղթանակով հանդես եկավ Արթուր Ալեքսանյանը՝ գրանցելով իր վեցերորդ հաղթանակը, ինչպես նաև բերելով ընթացիկ առաջնության չորրորդ ոսկին։ Արթուրի մրցակիցը այս անգամ Բուլղարիայի ներկայացուցիչ Միլովն էր։

Արթուրը նրան հաղթեց 5։1 խոսուն հաշվով՝ արժանանալով տեղում գտնվող հայ երկրպագուների բուռն արձագանքին։ Նա վերջում իր մարզիչի հետ, որ նաև իր հայրն է, հայկական դրոշը ծածանելով վազեցին մարցահրապարակի եզրագծով։

Արթուրի հաղթանակը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ասպարեզում էր, իսկ մարզիկներից երկուսը ազատ ոճի ըմբշամարտում են մեդալ նվաճել։ Հավելենք, որ նախօրեին նույն ոճի ըմբշամարտում փայլուն հանդես եկավ ազգությամբ եզդի Ամոյան Մալխասը, որը երկրորդ անգամ դարձավ չեմպիոն։

Ազատ ոճի ըմբշամարտում հաղթած մարզիկները Հարությունյան Արսենն ու Թևանյան Վազգենն են, որոնք Զագրեբում փայլեցին իրենց ճկուն մասնակցությամբ։ Ընդ որում, Արսենի հաղթանակը նրա երրորդ հաղթանակն էր, իսկ Վազգենինը՝ առաջին։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: