Հանրահայտ սպորտսմեն Արթուր Աբրահամը տարիներ առաջ հայտնեց պրոֆեսիոնալ բռնցքամարտը լքելու իր որոշման մասին։

Նա իր այդ որոշումը մեկնաբանեց ընտանիքի անդամների կողքին առավել շատ ժամանակ անցկացնելու իր ցանկությամբ։

Արթուրը ունի գեղեցիկ ընտանիք, հմայիչ տիկին։ Արթուրը երկու անգամ է ընտանիք կազմել։ Նա առաջին ամուսնությունից ունի որդի, որի հետ սերտ շփումների մեջ է։

Երկրորդ ամուսնությունցի Արթուրը դուստր է ունեցել, ում Մարիա են անվանել։ Արթուրը կարողացել է այնպիսի ընտանեկան իրավիճակ ստեղծել, որ տղայի երեք տարին և դստեր ատամհատիկը կազմակերպել է նույն օրը՝ նույն միջավայրում։

Արթուրը անձնական որևէ հանգամանքի մասին մանրամասներ չի հայտնում, միայն հարցերի դեպքում նշում է, որ ունի շատ լավ ընտանիք, հրաշալի կին, ում հետ լիարժեք երջանիկ է։

Արթուրը տեղադրել է իր և տիկնոջ լուսանկարներից մի քանիսը՝ շնորհավորելով նրան ծննդյան տարեդարձի առիթով և ցանկանալով լավագույնը։