Վաչե Ամարյանը հայտնի է իր գեղեցիկ ընտանիքով և այդ ընտանիքի նկատմամբ անչափ ջերմ վերաբերմունքով։ Իր աշխատանքային գործունեության բերումով Վաչեն հաճախ բացակայում է ընտանիքից։

Քանի որ այդ բացակայությունների ժամանակ շատ է կարոտում իր բալիկներին, նրան տիկինը հաճախ ընտանեկան ջերմ կադրեր է ուղարկում, որոնցով էլ երբեմն կիսվում է Վաչեն իր սոցհարթակում։

Վաչեի հիմնական ուրախությունը նրա բալիկներն են։ Նախորդ տարում Վաչեի բալիկների շարքը համալրվեց ևս մեկով։ Երկու տղաներին միացավ չքնաղ աղջնակ՝ Վիկտորիան, որին արդեն սկսել են անսահման սիրել եղբայրները։

Վաչեի տեղադրած նոր տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են եղբայրները սիրում փոքրիկ Վիկտորիային, իսկ Վիկտորիան իրեն շատ լավ է զգում դրանից։ Տեսանյութին կից Վաչեն կատակով գրել է հետևյալը․ «Արդեն խանդում եմ, բարևներ բոլորին»։

Վաչեի տեղադրած ընտանեկան ջերմ տեսանյութը, որտեղ երևում է հայտնի երգչի երեք բալիկների ուրախ ու սիրառատ խաղը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։