«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում․․․»

Սիրուշոն իր հարթակում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է նրա որովայնը։ Տեսանյութին կից երգչուհին ուշագրավ մեկնաբանություն է արել։ Նա գրել է, որ իր նախորդ երկու բալիկների լույս աշխարհ գալուց հետո իրեն են հասել խոսակցություններ այն մասին, թե ինքն օգտվում է փոխնակ մայրիկի օգնությունից՝ կազմվածքը խնայելու համար։

Երգչուհին խոստովանում է, որ նախորդ երկու անգամ այնքան էլ լուրջ չի վերաբերվել այդ խոսակցություններին, իսկ երրորդ բալիկի պարագայում փորձել է պարզապես իր կարգավիճակն ընդգծող ավելի շատ հրապարակումներ անել։

Բայց այս պարագայում ևս նման խոսակցություններ է լսել՝ որոշելով մեկընդմիշտ վերջ տալ դրանց։ Նա հատուկ այնպես է նկարահանել իրեն, որ այլևս որևէ կասկած չմնա, թե նա անձամբ է լույս աշխարհ բերում իր զավակներին։

Ամենևին չթերագնահատելով փոխնակ մայրերին և նրանց օգնությունից օգտվող անձանց՝ Սիրուշոն նշում է, որ նրա մտքով երբևէ նման բան րի անցել, քանի որ դրա կարիքը չի եղել։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: