Արա և Ալիկ Ավետիսյան եղբայրները նոր պրեմիերա են ներկայացրել․ բաց չթողնեք

Իրենց կատարումներից հատկապես մեկով միանգամից հայտնի դարձած Ավետիսյան եղբայրենրը այսօր էլ հայկական ընտանիքների տոնակատարությունների ամենից սիրելի հյուրերից են։ Նրանք հաճախ են իրենց նորանոր կատարումներով ուրախացնում հայկական օջախների հյուրերին տոնակատարությունների ժամանակ։

Ավետիսյան եղբայրներն այս անգամ նոր պրեմիերա են ներկայացրել։ Ներկայացվող այս նոր երգը ևս, ինչպես նախորդ դեպքում, նորություն չէ հայազգի երաժշտասեր հանրության համար, քանի որ այն հանրահայտ «Տարիներ» ստեղծագործությունն է, որը ժամանակին ներկայացվել ու սիրվել է։

Հիշեցնենք, որ այս ստեղծագործությունը հեղինակել է Շավարշ Գևորգյանը, իսկ եղբայրների համար երգը նորովի գործիքավորել է Արմեն Ավետիսյանը։ Պրեմիերային կից ներկայացվող տեսահոլովակի ռեժիսորը Վազգեն Ծատինյանն է։

Դե ինչ, հայ երաժշտասեր հանրությանը մնում է վայելել երգի նոր կատարումը և հետևել այս նոր մատուցման ճակատագրին՝ տեսնելու համար, թե արդյոք այս կատարումը նույնպես կդառնա հիթային կատարում, թե՞ ոչ։ Պրեմիերան՝ ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: