Հայկոյին մտերիմ բազմաթիվ մարդիկ փաստում են, որ նրա հետ ամեն մի շփումն ինքնին մի հետաքրքիր պատմություն է։ Տարիներ առաջ, երբ նա աշխատել է ակումբներից մեկում, նրան ակումբի գինովցած այցելուներից մեկն «արա» է անվանել։

Երաժիշտը մոտեցել ու ժպտալով պատասխանել է․ «Արա-ն դու ես, ախպեեե՜րս»։ Այսպիսով նա ցույց է տվել, թե ինչպես կարելի է համարժեք պատասխան տալ անհարիր վերաբերմունքին՝ միաժամանակ մնալով սիրալիր ու քաղաքակիրթ։

Լինելով բարձրաճաշակ երաժիշտ՝ Հայկոն հաճախ է ասել, որ ինքն այնպիսի պատասխանատվությամբ է սիրում իր հայրենքը, որ ցանկանում է, որ այնտեղ միշտ ճաշակով երաժշտություն ստեղծվի ու հնչի։

Երաժիշտը չափազանց խստապահանջ էր նախ և առաջ ինքն իր հանդեպ։ Նա առանց ափսոսալու ջնջել է իր ստեղծած երաժշտությունը, եթե կասկածել է նրա որակի վրա։

Ամենաշատը որդու՝ Արմանի հետ ժամանակ անցկացնել սիրող երաժիշտը, առաջարկել է տղային որևէ գործ ստեղծել նրա համար, ինչին տղան, ի զարմանս հայրիկի, պատասխանել է՝ «Հետո․․․»։