Արա Մարտիրոսյանի անձնական կյանքում եղել է փոփոխություն։ Ինչպես հասկանալի է դառնում հանրային հրապարակումներից, Արան ջերմ հարաբերություններ է հաստատել Հարությունյան Ալլայի հետ։ Ալլան բժշկուհու մասնագիտություն ունի։

Արան իր հարթակում շաբաթներ առաջ Ալլայի հետ շատ ջերմ լուսանկարներ էր հրապարակել։ Այսօր նոր կադրեր է համատեղ ժամանցից հրապարակել Ալլան, որն Արայի հետ գտնվում է Մոսկվայում։ Նրանք միասին փոքրիկ տեսանյութ են հրապարակել, որտեղ երկուսն էլ բավականին լավ տրամադրություն ունեն։

Կադրերին կից Ալլան նշել է, որ իրենք Սախալինում են։ Հավելենք, որ Արան վերջերս երկու նոր ստեղծագործություններ է ներկայացրել իր երգարվեստի սիրահարներին, իսկ այդ ստեղծագործությունների թեմատիկան սերն է։

Արայի ու Ալլայի մասնակցությամբ ջերմ տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։ Կարող եք դիտել նաև ավելի վաղ արված այլ կադրեր։