Արա Մարտիրոսյանը նոր ու գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում հետ

Հանրահայտ երգիչներից Արա Մարտիրոսյանի համար, ինչպես երևում է, սկսվել է բուռն ստեղծագործական շրջան։ Նա մեկը մյուսի հետևից հանդես է գալիս նորանոր նորություններով։ Արայի հերթական նորությունը Անաստասիա Բրուխտի հետ գեղեցիկ դուետային կատարումն է։

Արա Մարտիրոսյանի մատուցած նոր ստեղծագործության երաժշտության հեղինակը Գալստյան Վարդանն է, իսկ խոսքերը գրել է Մհեր Պողոսյանը։ Ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Արան երգում է Անաստասիա Բրուխտի հետ։

Անաստասիան ռուսաստանցի հայ է։ Նա ունի կիսահայկական ծագում։ Նրա հայրը հրեա է, իսկ մայրիկը՝ հայուհի։ Անաստասիան ևս ունի մինչ այս ներկայացված ուշագրավ ստեղծագործություններ, իսկ Արայի հետ դուետը բավականին լավ արձագանք է ստացել։

Արայի ու Անաստասիայի ներկայացրած նոր երգը վերնագրված է «Սեր է»։ Երգը ռոմանտիկ ու նուրբ հույզեր է արտահայտում։ Խոսվում է սիրահար զույգերի նվիրական ապրումների մասին։ Երգի հոլովակում հանդես են գալիս Արան ու Անաստասիան։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: