Արա Մարտիրոսյանի կատարմամբ նոր ստեղծագործություն է ներկայացվել երաժշտասերների դատին։ Այն հեղինակել են Կյոկչյան Գրիգորն ու Գուրոն․ վերջինս երա-շտության հեղինակն է։ Ստեղծագործությունը վերջնական տեսքի են վերել Կարեն Սևակը։

Երգի հաջողվածության մասին կարելի է դատել կարճ ժամանակում դրա նվաճած ջերմագին արձագանքներից։ Արայի յութուբյան հրապարակման ներքո բազում դրական մեկնաբանություններ են տեղ գտել, որոնցում նրա երաժշտարվեստի սիրահարները իրենց սրտի հիացումն են հայտնել ստեղծագործության ու կատարման մասին։

Նրանք մասնավորապես գրել են այսպես․ «Ես պաշտում եմ ձեր երգերի համար, դուք եզակի հայ երգիչներից եք, որ բոլոր երգերը մեծ սիրով լսում եմ, դուք ձեր ամեն երգի մեջ ձեր սերը ու հոգին եք դնում, ապրեք, որ դուք կաք»։

Երգի թեմատիկան, ինչպես երգչի մյուս գործերը, դարձյալ սիրային է՝ աչքերի մեջ առկա սիրով ոգեշնչվելու ռոմանտիկ շեշտադրումներով։ Արայի մատուցմամբ «Սեր կա» նոր գործը հասանելի է ստորև բերված նյութում։