Արաքսյա Մելիքյանի և Անդրանիկ Զաքարյանի ընտանիքում տոնելու կարևոր առիթ կա

Հայտնի դերասանական զույգ Արաքսյայի և Անդրանիկի միասնության տասնհինգ տարի է լրանում այսօր։

Արաքսյան այդ առիթով ընտանեկան արխիվից շատ ջերմ ու հուզառատ կադրեր է տեղադրել, որոնց կից դերասանուհին գրել է հետևյալը․

«Ըհը, Google- ն ասում է,15 տարին ԱՊԱԿԵ հարսանիքն է, որը խորհրդանշում է ընտանեկան փոխհարաբերությունների պարզության ու մաքրության փաստը, երկու իրար սիրող սրտերի երջանկությունը։

Այդ օրվա առիթով սովորաբար միմյանց նվիրում են հախճապակե կամ ապակե սպասք։ Էդ վերջինն էլ ի գիտություն։

Իսկ ես ասում եմ շնորհակալություն կյանքին մեզ միասին քայլելու հնարավորության համար, միասին ապրելու կյանքի բոլոր եւ՛ հաճույքներն ու քաղցրությունը, եւ դժվարությունն ու խոչընդոտները:

Երկուսս էլ գերէմոցիոնալ մարդիկ ենք ու մեր եւ՛ ուրախությունը, եւ՛ տխրությունը հրավտանգ է լինում, բայց չէ, որ այդ կերպով ապրվում է մինչև վերջին կաթիլը։

Մենք հավատով լծվեցինք ԸՆՏԱՆԻՔ կառուցելու գաղափարին ու թող Աստված ուղեցույց լինի յուրաքանչյուր օրվա դրված պստիկ քայլին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: