Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյան նախագահության տարիներն Արցախի համար ամենաբարդ ժամանակաշրջանը դարձավ։ Մինչ օրս էլ Ա․ Հարությունյանը բազմաթիվ արցախցիների հետ արցախյան շրջափակված տարածքում են կազմակերպում իրենց կյանքն ու գործունեությունը։

Արայիկ Հարությունյանն ունի գեղեցիկ ընտանիք, երեք դուստրերի հայր է։ Նրա նախագահության տարիների դժվարությունները կիսում են նաև նրա ընտանիքի անդամները՝ մշտապես լինելով նրա կողքին։ Նույնիսկ քառասունչորսօրյային նախագահի ընտանիքի անդամները, դուստրերն ու կինը դարձյալ հիմնականում նրա կողքին էին՝ Արցախում։

Արայիկ Հարությունյանի դուստրերից կրտսերը դեռ փոքրիկ է, սովորում է առաջին դասարանում, միջնեկ դուստրն ավագ դպրոցի սան է, իսկ ավագն արդեն բավականին մեծ ու կշռադատող անհատ է։ Նախօրեին նա ամուսնացել է իր համակուրսեցիներից մեկի հետ, որը նույնպես Արցախից է։

Երիտասարդների ամուսնության արարողությունը խիստ նեղ ու համեստ միջավայրում է նշանավորվել։ Ներկա են եղել միայն ընտանիքների հարազատները։ Փեսան Արցախի համայքներից մեկից է՝ Նորագյուղից։