Արամ MP3-ը՝ երրորդ երեխայի ծննդի, Կոնչիտայի հետ հանդիպման, ԱՄՆ չտեղափոխվելու որոշման մասին

Արամ MP3-ն, լինելով երեք զավակների հայր, խստորեն է վերաբերվում իր երեխաների կայացման հարցին։ Նա վստահաբար փաստում է, որ տարիներ շարունակ նա և իր տիկինն այնպես են արել, որ իր հայտնիության փաստը չխանգարի որևէ առումով զավակների համընդհանուր զարգացման հարցին։

Զավակների դաստիարակչական հարցում Արամը մեծապես հենվում է կնոջ՝ Աննայի վրա, քանի որ նրանց հայացքներն այդ հարցում համընկնում են։ Նրանք համատեղ են կազմակերպում ամեն ինչ։ Նրանք այնքան են ներդաշնակվել, որ առանց իրար որևէ բան չեն պատկերացնում։

Արամը գտնում է, որ իր կյանքում կարևոր է եղել ճիշտ պահին որոշումը փոխելու ու մասնագիտական ոլորտը փոխելու փաստը։ Նա գնահատում է իր ընկերների հետ համագործակցությունը, որն ինքնաբերաբար ստացվեց։ Դա հնարավոր եղավ նաև նրանց տիկնանց ու զավակների ընկերության շնորհիվ։

Արամը հետաքրքիր հուշեր ունի նաև եվրոտեսիլյան դեպքերի, Կոնչիտայի հետ հարաբերությունների մասին, որոնք կիմանաք՝ դիտելով կցված նյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: