Արամեի մշտական ուղեկիցը կինն է՝ Աննան, որը սիրում է ամուսնուն ուղեկցել բոլոր վայրերում։ Արամեի ճանապարհը, պարզվում է, շատ բարդ ու դժվար է եղել։

Արամեն հուզմունքով հիշում է, թե ինչպես վերադարձավ Հայաստան, ինչ ապրումներ ու զգացողություններ ուներ։ Նրան սկզումբ հաճախ են մերժել հեռուստատեսության ներկայացուցիչները։ Նորահայտ երգչի տեսահոլովակի ցուցադրության Հրաչ Քեշիշյանի համաձայնությունը Արամեին շատ է օգնել։

Արամեն հիշում է, թե ինչպես Հրաչուհու հետ հաղթեց «Երկու աստղ» նախագծում, իր միջոցներով գնեց իր մեքենան, զանգեց հորը, որ պատմի իր ուրախության մասին, հոր հեռախոսին պատասխանեց եղբայրը՝ հայտնելով հոր՝ հիվանդանոցում գտնվելու մասին։

Նա շատ է երազել երեխա ունենալու մասին, իսկ բժիշկները կնոջն ասել էին, որ Արամեից երեխա չի կարող ծնվել։ Երազների միջացավ Արամեն որոշ քայլերի հուշումներ է ստացել, որոնք կատարելուց հետո կինը հայտնել է հղիության մասին։

Արամեի կարիերայի սկզբնական ճանապարհին նրան մեծապես օգնել է Արմեն Ամիրյանը։ Արամեի հուզիչ պատմության մասնրամասները՝ կցված նյութում։