Հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանը ապրիլքսանչորսյան հայտնի խորհրդին ընդառաջ նոր ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել, որը վերնագրված է «Ձյուն կիգեր սարուն»։

Ստեղծագործությունը հայտնի ժողովրդական գործ է, որին նոր շունչ է հաղորդել և նորովի է ներկայացրել Արաբոն՝ իրեն բնորոշ ոգեշունչ ու հզոր հնչերանգով։ Ստեղծագործության Արաբոյի մատուցած տարբերակը ջերմ ու դրական արձագանքների է արժանացել։

Ստեղծագործության մատուցմանը կից ներկայացվում է նաև խորհրդանշական պատկերներով հարուստ տեսահոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է Արաբոն շրջում հայկական մշակութային կոթողների և խաչքարերի մեջ։

Տեսահոլովակում հնչում է հայկական դուդուկը։ Այն հնչեցնում է տաղանդավոր երաժիշտ Արթուր Պետրոսյանը, իսկ ստեղծագործության գործիքավորմամբ զբաղվել է Ադվա ստուդիոն՝ ի դեմս Ազատ Մխիթարյանի։ Ստեղծագործության մատուցումը խորապես հուզում է ունկնդրին։

Արաբո Իսպիրյանի մատուցմամբ հնչող գեղեցիկ ու հուզիչ «Ձյուն կիգեր սարուն» երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։