Լեհական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղի է ունեցել ավտոբուսի վթար։ Վթարված ավտոբուսը փոխադրել է ուխտավորների։ Ուխտագնացությունը կազմակերպել է Սուրբ Ջոզեֆի եղբայրություն կոչվող կաթոլիկ խումբը։

Խմբի անդամների շարքերում եղել են երեք քահանաներ և վեց միանձնուհիներ, որոնք ուղևորվել են Մեջուգորե, որտեղ գտնվում է Բոսնիայի կաթոլիկական սրբավայրը:

Լեհական պատկան մարմինները, մասնավորապես արդարադատության նախարարությունը հանձնարարություն է տվել Վարշավայի դատախազությանը, որ համապատասխան հետաքննություն սկսեն՝ ողբերգության պատճառները բացահայտելու համար։ Այդ նպատակով դեպքից հետո լեհ նախարարներից եկրուսը մեկնել են Խորվաթիա:

Նախապես հաղորդվում էր, որ մահացել է 11 մարդ, սակայն ևս մեկը, ցավոք սրտի, վախճանվել է ավելի ուշ հիվանդանոցում։ Այդպիսով զոհերի թիվը հասել է տասներկուսի։ Շատերի վիճակն էլ ծայրահեղ ծանր է շարունակում գնահատվել։

«Տուժած ուխտավորներից մի քանիսը շարունակում են պայքարել իրենց կյանքի համար»,- ասել է երկրի ներքին գործոց նախարարը՝ Դ․ Բոզինովիչը՝ անդրադառնալով դեպքի արդյունքում տուժած քաղաքացիների առողջական վիճակին։