Այսօր աշխարհում ևս մեկ անգամ գնահատում են մաքուր ու անաղարտ էակների՝ բալիկների ներկայությունը մեր կյանքում՝ նշելով բալիկների միջազգային օրը։ Օրվա առիթով շատերն են իրենց թանկ բալիկների լուսանկարները տեղադրել՝ շնորհավորելով բոլոր երեխաներին։

Իր հարթակում տղայի լուսանկարով կիսվել է արտիստ Անդրանիկ Հարությունյանը։ Լուսանկարում Անդրանիկի տղան մոմ է վառում։ Անդրանիկը լուսանկարին կից գրել է․ «Աստված պահապան աշխարհի բոլոր բալիկներին»։

Առիթների դեպքում և առանց առիթի շատերն են խոստովանում, որ իրենց կյանքում յուրօրինակ դեր ու նշանակություն ունեն իրենց բալիկները։ Ջավահիր Եղիկյանը, տեղադրելով իր տղայի լուսանկարը, գրել է, որ տղայի ծնունդից հետո առավել անհամբեր է տուն շտապում, որ տեսնի տղային։

Իր տղայի լուսանկարով կիսվել է նաև Հովհաննես Ազոյանը։ Նրա տղան՝ Լուին, արդեն բավականին մեծացել է։ Լուին մեծանալով նմանվում է իր հայրիկին։ Նշենք, որ Անդրանիկն ունի նաև դուստր, որը դպրոց է հաճախում։