Ամառային այս տապին հաճախակի են սկսել երիտասարդ մարդկանց հանկարծակի մահվան դեպքեր գրանցվել։ Հատկապես տարածված են ինֆարկտի դեպքերը, որոնք երբեմն այնքան անսպասել են ու անակնկալ, որ շոկի մեջ են գցում հանգուցյալի ծանոթներին, հարազատներին։

Ահա այդպիսի անսպասելի ու ցավալի իրողության է իր հարթակում անձրադարձել հանրահայտ պրոդյուսերներից Արմեն Պետրոսյանը։ Կյանքից անսպասելի ու երիտասարդ տարիքում հեռացել է Արմենի մտերիմ ընկերներից մեկը։

Ընկերն այնքան մտերիմ է եղել Արմենի հետ, որ նրանք առաջիկայում պատրաստվում էին միասին հանգստի մեկնել։ Արմենը տեղադրել է տեղադրել է ընկերոջ լուսանկարը՝ գրելով․ «Աստված հոգիդ լուսավորի Հով ջան։ Չեմ հավատում։ 10 օրից իրար հետ պիտի լինեինք Հունաստանում հանգստանալու»։

Հայտնի է, որ նրա մահվան պատճառը ևս ինֆարկտն է եղել։ Արմենի այս հրապարակմանը ցավով արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, որոնց թվում է եղել նաև Հասմիկ Կարապետյանը։ Արձագանքողները մեծ մասամբ թերահավատորեն են վերաբերվել տեղեկությանը՝ հրաժարվելով հավատալ դրան։