Աստղիկ Ալավերդյանը խոսել է սկեսուրի հետ հարաբերությունների և վիճելու մասին

Ժամանակին բավականին հայտնի դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը տևական ընթացք այլևս իր մասնագիտությամբ հանդես չի գալիս։ Նա ամուսնու հետ բիզնես գործունեություն է ծավալում՝ զուգահեռ զբաղվելով բլոգերությամբ։

Աստղիկը բավականին ակտիվ է սոցհարթակում և շատերի նման հաճախ է իրենց հետևող օգտատերերին հնարավորություն տալիս իրեն հարցեր ուղղել՝ խոստանալով անկեղծ պատասխաններ տալ։

Աստղիկին հետևող օգտատերերին հետաքրքրել է, թե նա ինչպիսի փոխհարաբերություններ ունի իր սկեսուրի և սկեսրայրի հետ։ Աստղիկը ցավով ու ափսոսանքով նշել է, որ իր սկեսրայրը մահացել է տարիներ առաջ։

Իսկ ինչ վերաբերում է Նարբեի մայրիկին, ապա Աստղիկը նշել է, որ իրենք բավականին ջերմ ու քաղաքակիրթ հարաբերություններ ունեն։ Նարբեի ծնողները Իրանի բնակիչներ են։

Նշենք, որ ամուսինները տարիներ առաջ բավականին լարված փոխհարաբերություններ ունեին։ Այդ մասին Աստղիկը չէր հերքում իր հարցազրույցներում։ Այժմ նա հաճախակի խոսում է իր ընտանիքում տիրող խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: