«Ասեք մի զինվորի համար կազմակերպված միջոցառում, որ Սոնան թեկուզ գործերից ճողոպրելով շնչակտուր չգա ու չհասնի․․․» հուզիչ գրառում

Լիանա Զոհրաբյանը, անդրադառնալով երգչուհի Սոնա Շահգելդյանի անվան շուրջ ծավալված այսօրվա աղմուկին, իր սոցհարթակում գրում է հետևյալը․

«Այսօր ինչ-որ շատ խոսվեց երգչուհու մասին, միշտ ինտրիգայինն ենք տարածում, լավը՝ երբեք, այսպիսի վատ ավանդույթ է մեզ մոտ ձևավորված, այս երգչուհու մասին կարելի է անվերջ խոսել ու խոսել, և միայն դրականը, ՄԱՐԴ առաջինը, և նոր արվեստագետ։

Միշտ մարդու կողքին, էմոցիոնալ և թափանցիկ, պարզ, բաց ոչ պարզունակ, այլ խորը և ասելիքով լի, նա միշտ է մարդու կողքին, և միշտ է ապրում մարդու ցավը, ասեք մի զինվորի համար կազմակերպված միջոցառում, որ Սոնան թեկուզ գործերից ճողոպրելով շնչակտուր չգա ու չհասնի, չկա այդպիսի բան։

Սոնա ջան, թեկուզ ապօրինի տասը կառույց էլ տնօրինես քեզ հասնում է, դու այնքա՜ն վաստակ ունես, որ գումարները պետ բյուջեի չեն կարող բավարարել արածդ գործը պարգևատրելու, և շարունակում ես օգնել ու արարել։

Միշտ այդպես մարդ մնա, և քո շնորհով ու առաքելությամբ եղիր մարդու կողքին»,- իր հրապարակումն ավարտում է Լիանա Զոհրաբյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: