Արտաշ Ասատրյանն արդեն ամիսներ շարունակ հայրենի Էջմիածնից տեղափոխվել է Նահանգներ, որտեղ զբաղվում է երաժշտական գործունեությամբ՝ իր ներկայայությամբ տոն դարձնելով տեղի հայրենակիցների ընտանեկան խնջույքները։

Արտաշի Նահանգներ մեկնումից հետո մի որոշ ժամանակ անց խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Արտաշը կնոջից ամուսնալուծվել է։ Նման խոսակցությունների առիթը ընտանեկան հրապարակումների բացակայությունն էր Արտաշի ընտանիքում։

Այդ խոսակցություններին արձագանքեց անձամբ երգիչը՝ ասելով, որ նման բան չկա։ Դրանից հետո նրա հարթակում հայտնվեցին ընտանեկան կադրեր՝ որպես լրացուցիչ հերքում տարածվող խոսակցություններին։

Այսօր արդեն ամուսինները Մալդիվներում գեղեցիկ հանգիստ են վայելում։ Նրանք լուսանկարներ են հանրայնացնում համատեղ հանգստից, որոնցից երևում է, որ ամուսինները պարզապես վայելում են իրենց ժամանցը։

Հավելենք, որ Արտաշը նիհարելուց հետո զուգահեռ զբաղվում է սպորտով։ Նրա ֆիզիկական վիճակը բավականին փոխվել է։ Նա շուրջ 48 կգ քաշ է գցել։ Այս և այլ մանրամասների մասին՝ կցված նյութի մեջ։