Առիթի ժամանակ ասում էր՝ արի նկարվենք, չէի hամաձայնվում․ Մա՛մ ջան, կներեu, որ իմանայի՝ վերջին նկարն ա, ոնց չէի համաձայնի

Արդեն հինգերորդ օրն է, ինչ շատերը մեծ ցավով խոսում, հետևում և ծանոթանում են Սուրմալուի ողբերգության ցավոտ ու դաժան արդյունքներին ու հետևանքներին։ Շատերը, որ կnրցրել են իրենց հարազատներին, նրանց մասին պատմող հրապարակումներ են անում։

Օգտատերերից մեկը ցավով հիշել է, որ մայրը սիրել է իր հետ նկարվել, իսկ ինքը միշտ մերժել է նրան։ Վերջին օրերին՝ ողբերգությունից առաջ, մայրը հերթական խնջույքի ժամանակ ասել է, որ նկարվեն, գուցե դա իրենց վերջին նկարը լինի։ Այդպես էլ եղել է։

Ողբերգական է նաև զոհված հարևանուհիների ճակատագիրը։ Գայանեն ու Անահիտը միմյանց հետ կապված էին ոչ միայն հարևանական կապով, այլ նաև քավոր-սանիկական կապերով։ Նրանք մտերիմ են եղել։ Օգոստոսի տասնչորսին միասին որոշել են գնալ տոնավաճառ Գայանեի նոր ծնվող թոռնիկի համար անհրաժեշտ գնումներ անելու։

Գայանեն պատրաստվում էր մեկնել Ռուսաստան՝ տղայի ընտանիքի մոտ։ Նրանք հիվանդանոցում էին աշխատում և երկուսն էլ երկու զավակներ ունեին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: