Հանրահայտ քաղաքական գործիչ, հետհեղափոխական շրջանում կարևոր պետական պաշտոններ զբաղեցրած Սուրեն Պապիկյանն այսօր կատարում է իր անձնական կյանքի կարևոր քայլերից մեկը։

Երկրի կարևորագույն կառույցներից մեկի՝ ՊՆ կառույցի ղեկավարն ընտանիք է կազմում իր մամլո նախկին քարտուղարի՝ Արմինե Մուրադյանի հետ։

Արմինեն սովորական հայկական ընտանիքի դուստր է։ Արմինեն ապագա ամուսնու հետ նախօրեին եղել է Եռաբլուրում։

Ապագա ամուսիններն իրենց կյանքի գլխավոր փուլի մեկնարկը տվել են մեր խաղաղ օրերի համար նահատակված տղաների հիշատակը հարգելով։

Այսօր զույգի պսակադրությունն է տեղի ունենում։ Պսակադրության առաջին բացառիկ կադրերից երևում է, որ զույգի պսակադրությունը տեղի է ունենում հայկական գեղատեսիլ վայրերից մեկում՝ Գեղարդում։

Նորապսակ զույգը հարազատների ուղեկցությամբ Աստծո օրհնությունն է ստացել մոտակա եկեղեցական համալիրներից մեկում։

Առկա կադրերից նաև կարելի է հասկանալ, որ հարսանեկան արարողությունը կազմակերպված է հայկական ավանդական եղանակով և բավականին հասարակ, պարզ ու համեստ ձևով։