Թուրքիայում ամառն ուղեկցվում է տարատեսակ դժբախտ պատահարներով, որոնք ողբերգական ելքեր են ունենում տեղաբնակների համար։ Չնահանջող հրդեհներն իսկական պատուհաս են թարձել երկրի բնակիչների և կառավարության համար։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են նաև հրշեջ ինքնաթիռների միջոցով, որոնց արդյունավետություն, սակայն, այնքան էլ մեծ չէ։ Այսօր դժվախտ պատահար է տեղի ունեցալ հրշեջ ինքնաթիռներից մեկի հետ։

Երկրի արևելյան հատվածում գտնվող Կահրամանմարաս քաղաքի մոտակայքում կործանվել է Be-200 հրշեջ ինքնաթիռներից մեկը։ Հայտնի է, որ ինքնաթիռը ռուսական է։ Ինքնաթիռում ութ հոգի են եղել, որոնցից հինգը ռուս, իսկ երեքը՝ թուրքեր։

Քիչ առաջ հայտարարվեց, որ անձնակազմի բոլոր անդամները մահացել են: Հասանելի են առաջին բացառիկ կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես է կործանվում հրշեջ ինքնաթիռը։ Ինչպես երևում է, այն վթարվել է լեռների մեջ։

Թուրքական հրշեջ ինքնաթիռի կործանման կադրերը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։