Առանց մեր հայկական երգերի հնարավոր չէ․ ահա թե աշխարհահռչակ որ երաժշտի հետ է երաժշտական կատարում ներկայացրել Մոնիկա Նազարյանը

Գեղեցիկ ու ինքնատիպ ձայնով հայուհի Մոնիկա Նազարյանը շատ հաճախ է ճամփորդում։ Նա լինում է աշխարհի տարբեր վայրերում, ամենուր փորձում է ներկայացնել հայկականը, հայ մշակույթն ու երգը։

Մոնիկան իր նրբազգաց ու մեղեդասեր բնավորությամբ կարողանում է ոչ միայն ճիշտ ու բարձրաճաշակ ներկայացնել հայկականը, այլ նաև համագործակցության հետաքրքիր փորձեր անել։

Մոնիկան արտերկրում հանդիպում է ունեցել աշխարհահռչակ ու տաղանդաշատ երաժիշտ Մաեստրո Անուշիրավանի Ռոհանիի հետ։ Ռոհանին Իրանից է։ Նրան շատ հարազատ է հայկական երաժշտությունը։ Որտեղ հանդիպում են երաժիշտներն ու երաժշտասերները, այնտեղ չի կարող չհնչել բարձրաճաշակ երաժշտություն։

Մոնիկան Ռոհանիի հետ հայկական աշուղական, գուսանական գեղեցիկ երաժշտական ստեղծագործություններ է կատարել։ Մոնիկան ընտրել է մեղեդային գեղեցիկ ստեղծագործությունները, իսկ Ռոհանին նրան ձայնակցել է իր ակորդիոնի հնչյունների օգնությամբ։

Մոնկա Նազարյանի և Ռոհանիի գեղեցիկ դուետային կատարումը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: