Ապրածս 34 տարիների ամենամեծ ձեռքբերումը․ ահա թե ինչ տեսանյութ է տեղադրել Գուրգեն Դաբաղյանը ծննդյան օրվա առիթով

Գուրգեն Դաբաղյանը նախօրեին նշել է ծննդյան երեսունչորս տարին։ Շատերի նման երգիչը ծննդյան օրը դիտարկում է արածներն ի մի բերելու, կատարած գործերը ամփոփելու առիթ։

Երիտասարդ տարիքում բազմավաստակ երգչի համար ամեն դեպքում ամենից կարևոր ձեռքբերումը իր փոքրիկ դստրիկն է մնում։

Գուրգենը աղջկան մայրիկի պատվին է անվանակոչել։ Երգչի ակտիվ հրապարակումներից երևում է, թե որքան կարևոր ու թանկ է փոքրիկ աղջիկը հայրիկի համար։

Իր տարեդարձի առիթով Գուրգենը կարճատև մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչ ջերմ փոխհարաբերությունների մեջ են Գուրգենն ու նրա աղջիկը՝ Շուշանը։

Տեսանյութում փոքրիկ Շուշանն իրեն պարզապես երջանիկ է զգում հայրիկի գրկում․ նա շրջվում և ջերմորեն համբուրում է հայրիկին։

Գուրգենի տեղադրած ջերմ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Շուշաննան սիրով ու ջերմությամբ վերաբերվում հայրիկին, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: