«Ապշանք ու հուսահատություն ապրեցի․․․ հերթական տգեղ ու ամոթալի պատմությունն է մեր կյանքում»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Աշխատանքային օրվա ավարտին կարդացի խորհրդարանական պետության՝ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի գրառումը Երևանի արդեն նախկին քաղաքապետի մասին, ապշանք ու հուսահատություն ապրեցի։

Հասկացա, որ ծառայողական գերթանկարժեք մեքենաներ սիրող, գերիների մասին անընդունելի արտահայտությունների հեղինակ, լրագրողների աշխատանքային տարրական միջոցի՝ աթոռների դեմ պայքար ծավալած, ընդդիմախոսների բերանները թույլատրելի, անթույլատրելի բոլոր հնարավոր միջոցներով փակող Ալեն Սիմոնյանը ոչ միայն իր տեղում չէ, այլև իր պաշտոնի լրջությունը չի արժևորում, ո՛չ էլ ժողովրդավարության, խոնարհումի, սիրո և հարգանքի արժեքները, որոնց դրոշով և կարգախոսներով բարձրագույն իշխանություն է նվաճել:

Նրա գրած տեքստի բառապաշարը և ոճը ապացուցում են, որ, ըստ ամենայնի, Հայկ Մարությանի հնչեցրած փաստերին բովանդակային հակադարձելու անկարողությունն է այն միակ պատճառը, որ նա կիրառում է պաշտոնյայի լեզվի համար բացարձակ անհարիր, անձնական վիրավորանք պարունակող բառեր ու որակումներ:

Պետական պաշտոնյան գործերին և քայլերին պետք է որակումներ ու գնահատականներ տա, ոչ թե անձին կամ անձերին: Հերթական տգեղ ու ամոթալի պատմությունն է մեր կյանքում»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: