«Ապագա կալանավոր ռոբերտ քոչարյանի կողմից կազմակերպված հանրահավաքին ակնհայտ է, որ բազմաթիվ Հայաստանաբնակ Արցախցիների են հավաքագրել, որպեսզի․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Եվ այս Հանրահավաքին, այս 50 հազարից ավելի հայ քաղաքացիների մեջ չէիք կարող գտնել գեթ մեկ անձի, ով եկել էր հանրահավաքին ստիպողաբար, uպառնալիքով, կամ որևիցէ խոստման ու հանուն գռոշի, այստեղ Մարդիկ էին, որոնք հավաքվել էին հանուն իրենց Ապագայի, հանուն իրենց ժողովրդավար իշխանության, հանուն այն պողպատե ապագայի տեսլականու, որով Հունիսի 21-ից կջախջախվեն Հայաստանի թալանչիներն ու սրիկանները, որոնք թավիշը ընկալեցին որպես թուլություն։

Սիրելի հայրենակիցներ, իսկ ապագա կալանավոր ռոբերտ քոչարյանի կողմից կազմակերպված հանրահավաքին ակնհայտ է, որ բազմաթիվ Հայաստանաբնակ Արցախցիների են հավաքագրել, որպեսզի գլխաքանակ ապահովեն, մասնավոր բիզնեսների աշխատակիցների են ստիպում, որ գնան այդ հանրահավաքին, առանց հասկանալու, որ տվյալ մարդիկ նույնպես Հունիսի 20-ին գնալու են ընտրատեղամաս և ընտրելու են հանուն Ապագայի, ոչ ասելու բռնապետական անցիալին։

Ժողովուրդ ջան, մեր քվեաթերթիկի համարն է, N3-ը, դե ուրեմն Հունիսի 20-ի առավոտյան ժամը 8:00 ից սկսվում է պողպատե հեղափոխության սկիզբը և մենք, ժողովուրդը 70 տոկոս մխելու ենք, իսկ ապագա կալանավոր քոչարյանի դաշինքը, չպետք է 7 տոկոսի շեմին մոտենա։

Հ.Գ. Չմոռանաք նաև ուշադիր ֆիքսել, թե ովքեր են հավաքվելու հայաuՊան դաշինքի հանրահավաքին, դա կարևոր է, որ Հունիսի 21-ից տոտալ կադրային ջարդ է լինելու։ Դուխով ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: