Աշոտ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել Ֆրի նյուզ լրատվամիջոցին։ Հարցազրույցը վարել է Ալեն Սիմոնյանի կինը՝ մարիամ Մարգարյանը, ով նախապես գրել է, որ Աշոտն իր մանկության մենալավ ընկերներից մեկն է եղել։

Պատասխանելով վարչապետի որդի լինելու դժվարություններին առնչվող հարցին, Աշոտն ասել է, որ այդ հանգամանքն ունի իր որոշակի դժվարությունները, պատասխանատվության որոշակի բաժինը, սակայն ինքը դրանք այնքան էլ ընդգծված չի զգում։

Իր ներկայիս զբաղվածության մասին խոսելով՝ Աշոտն ասել է, որ բոլորովին մտադիր չէ մտնել քաղաքական ասպարեզ, փոխարենը զբաղված է արվեստի ոլորտով՝ նկարչությամբ, երաժշտությամբ և այն ամենով, ինչն արվեստի հետ է կապված։

Ընկերուհուն առնչվող հարցին Աշոտը գերադասել է պարզապես չպատասխանել, իսկ ընկերներ շատ ունի, որոնց հետ զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ։

Իր հագուստի վերաբերյալ խոսակցություններին նա նորմալ է վերաբերվում և կարևորում է, որ նմանօրինակ խոսակցություններ են սկսել ծավալվել մեր հասարակության շրջանակներում։ Ա․ Փաշինյանի խոսքն ամբողջությամբ՝ կից։