Սոցհարթակներում շատերը շարունակում է իրենց մտերիմների հետ կիսել անասելի ու աննկարագրելի կորստյան ցավը, որ առաջացել է Սուրմալուի պայթյունի պատճառով։ Մահացածների հարազատների վիճակն այս օրերին ամենածանրն է։

Մահացող քաղաքացիներից մեկն էլ Վարդան Քոչարյանն է, որը տարիներ շարունակ մեծածախ առևտրի կազմակերպման գործով է զբաղվել Սուրմալուում։ Նրա աղջիկը շատերին հայտնի Քոչարյան Սիրանուշն է, որը հիմնադրել է «ՍիրՔոչար» հայտնի դարձած ապրանքանիշը։

Սիրանուշն իր հարթակում սիրելի հայրիկի հետ արված մի լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Աշխարհ չկա առանց քեզ, պապ ջան, իմ հրեշտակ»։ Նրա հրապարակման ներքո շատերն ամոքող ու սատարող մեկնաբանություններ են թողել, իսկ Կարինե Քոչարյանը գրել է․

«Դու ուժեղ ես, դու պապայի գործն ու պատիվը շարունակողն ես, դու քո պապան ես, չկոտրվես»։ Նշենք, որ Քոչարյան Վարդանը վաթսուներկու տարեկան էր։ Շատերն իրենց մեկնաբանություններում ընդգծել են, որ Վարդան Քոչարյանն ուներ մարդկային բարձր արժեքներ և ուժ։