Հանրահայտ դերասաններից մեկը՝ Վարդան Հովսեփյանը, նոյեմբերի վերջին իր հարթակում տեղեկացրել էր այն մասին, որ առաջիկայում սպասվում է նոր ներկայացում, որը վերնագրված է «Քառասուն օր համբառնալուց առաջ»։

Ներկայացումը բեմադրվել է Սամվել Խալաթյանի համանուն պիեսի հիման վրա։ Ներկայացման մեջ Վարդան Հովսեփյանի հետ ներգրավված են նաև այնպիսի տաղանդավոր արտիստներ, ինչպիսիք են Զաքարյան Անդրանիկը, Մելիքյան Արաքսյան, Հակոբյան Ռոբերտը, Բաղդասարյան Գրիգորը, Տիրուհի Տեր-Մարկոսյանը։

Ներկայացման ռեժիսորը Արթուր Սարիբեկյանն է։ Ներկայացումն արդեն իսկ հասցրել է դիտվել հանդիսատեսի կողմից՝ արժանանալով շատերի հավանությանը։ Ներկայացման առաջնախաղը դեկտեմբերի երեքին է եղել, իսկ մինչ այդ Վանաձորում են խաղացել ներկայացումը։

Նախօրեին Վարդան Հովսեփյանը ներկայացման վերջին խաղից մի լուսանկար է տեղադրել՝ գրելով հետևյալը․ «Աշխարհում սենց հավես զգացողություն չկա, երբ տղադ ներկայացման վերջում դուրս ա գալիս բեմ՝ քո հետ պակլոն տալու։ Աստված պահապան մեր բոլոր բալիկներին, դուք եք մեր ուժը»։