Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծվել է լուրջ մտահոգության ալիք, քանի որ իրավիճակն իսկապես լուրջ է։ Հայկ Թորոյանը գրում է․ «Աշխարհի բազմաթիվ երկրներ, իրենց քաղաքացիներին կոչ են անում, ՌԴ-ից և Ուկրաինայից դուրս գան, միաժամանակ հորդորում են, որ չմեկնեն ՌԴ-ը և Ուկրաինա։

Հ.Գ. Դեռ օրեր առաջ երբ հորդորում էի ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներին տուն վերադառնան, ոմանք լուրջ չէին ընդունում։ Ինչևէ, ինչպես ասել եմ, Փետրվարի 4-ին երբ ձմեռային Օլիմպիական խաղերը Չինաստանում կսկսվեն, ապա դրանից հետո առնվազը 10-ից 15 օրերի ընդացքում Ռուսшստանը կգնա ինքնաոչնչացման։

Դրան էլ կհաջորդի Ռուսաստանում ներքաղաքական ընդվզումներ, պшնիկաներ, քաոսներ և կանխատեսում եմ, որ ՌԴ-ի մի շարք քաղաքներում բազմաթիվ տեռ-օր-ներ կարող են լինել։

ՌԴ-ի օլիգարխիան և հազարավոր պաշտոնյաներ չեն հանդուրժելու պուտլյառի այս գործողությունները, քանզի Արևմուտքը նաև Ռուսական ողջ էլիտայի միլիարդավոր դոլարների հասնող բանկային հաշիվները սառեցնելու է»,- իր մտահոգ հրապարակումը եզրափակում է Հայկ Թորոյանը։