Հանրահայտ երգիչների ընտանիքում մեծացող երկու տղաները՝ Լեոն և Ռոբերտը, վերջին ամիսներին իրենց սիրելի հայրիկից տարածական հեռավորության վրա են գտնվել։ Բաժանունից որոշ ժամանակ հետո տեղի է ունեցել որդիների և Մարտինի անչափ ջերմ ու կարոտած հանդիպումը։

Այս հանդիպման դրվագները տեսանկրահանել է Մարտին Մկրտչյանի տիկինը՝ Հռիփսիմեն՝ տեղադրելով իր հարթակում։ Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են Մարտինի որդիները կարոտած ու հուզված փարվում իրենց հայրիկին։

Նկատելի է, որ հուզված ու կարոտած է նաև Մարտինը։ Նա միառժամանակ ընտանիքից հեռու է գտնվել՝ լինելով Միացյալ նահանգներում։ Հռիփսիմեն իր տղաների հետ հաճախ է Մարտինի մոտ՝ Միացյալ նահանգներ մեկնում, սակայն Լեոյի դասերով և այլ հանգամանքներով պայմանավորված ընտանիքը հիմնականում Հայաստանում է մնում։

Մարտին Մկրտչյանի ու նրա երկու տղաների՝ փոքրիկ Ռոբերտի ու դպրոցահասակ Լեոյի հանդիպման հուզառատ կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։